mna990 (mna990) wrote,
mna990
mna990

  • Mood:

Պանիկայի ու հանգստության մասին

 Հերիք էր, որ մի թեթև դեղնա-մշուշոտ օդ նկատվեր Երևանում միանգամից բոլորը խանռվեցին իրար` ատոմակայանի հետ խնդիրներ, բան ման ... ժողովուրդ, դուք չէ՞ք հիշում, որ անցած տարի մի պահ էլի էս վիճակն էր ու դեղին անձրև էր գալիս:  

Հերիքա մեկը ֆեյսբուքում գրի, որ իբր ծանոթների ծանոթներից լսել է որ ատոմակայանի հետ խնդիր կա միանգամից խուճապի ենք մատնվում, մտածում որ վերջ.. մեր մահը եկել ա.. (c):  Խուճապի համար մեկ ենք ժողովուրդ.. ու նույն արագությամբ էլ հանգստանում ենք հենց Հայհիդրոմետից տեղեկություն ենք ստանում որ «վտանգավոր ոչինչ չկա»(հոյակապ ձևակերպում է !!!):  Բա «մեր մահը եկել ա»-ն միանգամից ու՞ր անհայտացավ:

Իսկ եթե լուրջ, ժողովուրդ, եթե այդքան մտահոգված եք ատոմակայանով, ինչի՞ ոչ մի քննարկում ընդհանրապես չկա ատոմակայանի խնդրի շուրջ:  Ինչի Ֆուկուշիմայից հետո շատ ու շատ երկրներում բողոքի ալիքներ բարձրացան ատոմակայանների շահագործման դեմ իսկ մենք նստած սպասում ենք երբ ու ինչա լինելու... 

Ի դեպ, եկեք քաղաքի մնացյալ «կանաչ տարածքները» թողնենք որ հատեն, անիմաստ, հիմար շենքեր կառուցեն ու մտածենք, թե քաղաքում որտեղից փոշի..

Եկեք զարմանանք, որ սննդամթերքը գնալով թույն ա դառնում,   միրգ-բանջարեղենի մեջ լիքը ծանր մետաղ կա.. ու հանգիստ նայենք ոնց ա երկիրը հանքավայր դառնում

Եկեք զարմանանք որ սողանքները շատանում են ու միաժամանակ հանգիստ նայենք ոնց են անտառները վերացնում...

Ենքան զարմանալու բան կա ժողովուրդ, նամանավանդ նրանց համար ովքեր համակարգչի մոտ նստած ոնց զարմանում/անհանգստանում են, տենց էլ հետո հանգիստ անցնում իրանց գործերին...
Tags: երկիր ունեմ աշխարհը չունի
Subscribe

  • Իսկ Ձեզ shopping-ից բացի այլ բան հետաքրքրու՞մ է

    Ինչքան հասկացա երեկվա Cosmopolitan Night-ը շատ հաջող է անցել, մինչև ուշ գիշեր խանութներում շաաա~տ մարդիկ են եղել: Իսկ դուք գիտե՞ք, որ Երևանի…

  • 3.4 միլիարդ արտաքին պարտք

    Հետաքրքիրա, երբ սա կսկսի անհանգստացնել ժողովրդին

  • Free Willy - Armenia

    Հիշու՞մ եք Free Willy ֆիլմը, երբ փոքր էին շաաատ հաճախ էին ցուցադրում: Շատ էի սիրում այդ ֆիլմը փոքր ժամանակ, մտածում էի հերոսների փոխարեն ես ոնց ու…

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments