mna990 (mna990) wrote,
mna990
mna990

Թե ինչ եղավ հետո, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան…

Երեկ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմիդիայի թատրոնում տեղի ունեցավ բնության պաշտպանությանը նվիրված համերգ` Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Ստորև կարող եք կարդալ մեր խմբի հայտարարությունը ... 

Այս առիթով հարկ ենք համարում հարգանքի տուրք մատուցել «մեծ բնասեր» Տիգրան Սարգսյանի բնապահպանական գործունեությանը:

Հիշեցնենք, որ նրա վարչապետության տարիներին Հայաստանում աննախադեպ զարկ է տրվել հանքերի շահագործման ծրագրերին` հարյուրավոր հեկտար անտառներ կտրելու, միլիոնավոր տոննա թունավոր թափոններ տեղակայելու, ջրերն աղտոտելու, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ վնասելու և ոչնչացնելու հաշվին:

1. Չնայած բնապահպանների և հազարավոր քաղաքացիների բողոքներին և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի բացասական եզրակացությանը որոշումների ընդունման գործընթացների ոչ պատշաճ լինելու և տվյալ կոնվենցիայի պահանջների խախտման վերաբերյալ` ՀՀ կառավարությունը շարունակում է հովանավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը: Հիշեցնենք, որ այս ծրագրի արդյունքում Լոռու մարզում ոչնչացվում է պաշտոնական տվյալներով 357 հա, իսկ մասնագետների կարծիքով ավելի քան 1000 հա անտառ, բազմաթիվ հազվագյուտ կենդանական և բուսական աշխարհի տեսակներ, գետեր, առաջանում է ստորգետնյա ջրերի թունավորման մեծ վտանգ և այլն:

2. Սյունիքի մարզում շարունակվում են ուրանի արդյունահանման համար երկրաբանահետազոտական աշխատանքները` չնայած տեղի բնակչության և բնապահպանական կազմակերպությունների բողոքներին:

3. Հրազդանում նախատեսվում է երկաթի հանքերի շահագործում` վտանգի ենթարկելով զբոսաշրջության համար կարևոր այս տարածաշրջանի չքնաղ բնությունը և Հրազդան գետի ավազանը:

4. Անօրինական կերպով շարունակվում է Սոթքի հանքավայրի շահագործումը` արհամարհելով Կովկասի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի` Սևանա լճի թունավորման վտանգը:

5. Օրակարգից չի իջնում Կապանի պղնձամոլիբդենային հանքի բաց շահագործման նախագիծը, որն ուղեկցվելու է հազարավոր ծառերի հատումով, բնակչության առողջության համար առավել մեծ վտանգներով:

6. Նախատեսվում է շահագործել Սվարանցի երկաթի հանքավայրը` վտանգի տակ դնելով Հարավային միջանցքի ծրագրով նախատեսվող զբոսաշրջության զարգացման հեռանկարը:

Այսքանը միայն հանքարդյունաբերության մասով… Ցանկը շարունակելի է…

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արհամարհում է Հայաստանի բնակչության, բնապահպանների ու մասնագետների կարծիքներն ու բողոքները և հանդես գալիս որպես կեղծ բնապաշտ:
Թեղուտի պաշտպանության խումբ
Tags: բնապահպանություն, բնավիրում, վարչապետ
Subscribe

  • Ինչու՞ չեն խոսում

    Մոտ մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 14-ին, Քաջարան քաղաքում տեղի է ունեցել վթար` վնասվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմտինատի պոչատար խողովակը:…

  • Ջիլիզայի անտառտնտեսություն

    Նկարը` Մարիաննա Պեպանյանի Հեթական թալանված, ավիրված անտառ: Չեմ կասկածում որ հրապարակումներից հետո ինչ որ մեկին կտուգանեն (ու պարտադիր չի…

  • Սերժ Թանկյան

    Վերջի մի քանի օրը շատ է քննարկվում Սերժ Թանկյանի համերգը, տոմսերի գինը և այլն: ()Իսկ մենք փորձում էինք հանդիպում կազմակերպել Սերժի հետ, խոսել ինչպես…

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments