mna990 (mna990) wrote,
mna990
mna990

Իսկ Ձեզ shopping-ից բացի այլ բան հետաքրքրու՞մ է

Ինչքան հասկացա երեկվա Cosmopolitan Night-ը շատ հաջող է անցել, մինչև  ուշ գիշեր խանութներում շաաա~տ մարդիկ են եղել:  Իսկ դուք գիտե՞ք, որ Երևանի խանութներում աշխատող երիտասարդ աղջիկների մեծամասնությունը չունի աշխատանքի պայմանագիր, հետևաբար նրանց հասանելի չեն նաև աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքները: Մինիմալ աշխատավարձ, արձակուրդի և հանգստի հնարավորության բացակայություն, հիվանդության պատճառով աշխատանքի  չգալու մասին չեմ էլ ասում…չէ որ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում շատ հեշտությամբ հենց այդ աղջիկներին կարելի է փոխարինել ուրիշներով…
 
Երեկ երեկոյան էլ, մինչև ուշ գիշեր մեծամասամբ աշխատել են առանց հավելյալ վճարի… սա հստակ գիտեմ, քանի որ ընկերուհիս հատուկ հարցում է կատարել ու պարզել:
 
Ահա և Ձեզ «խենթ հյուրասիրությունների, հետաքրքիր անակնկալների ու զեղչերի» հակառակ կողմը… 
Tags: երկիր ունեմ աշխարհը չունի
Subscribe

  • 3.4 միլիարդ արտաքին պարտք

    Հետաքրքիրա, երբ սա կսկսի անհանգստացնել ժողովրդին

  • Պանիկայի ու հանգստության մասին

    Հերիք էր, որ մի թեթև դեղնա-մշուշոտ օդ նկատվեր Երևանում միանգամից բոլորը խանռվեցին իրար` ատոմակայանի հետ խնդիրներ, բան ման ... ժողովուրդ, դուք չէ՞ք…

  • Free Willy - Armenia

    Հիշու՞մ եք Free Willy ֆիլմը, երբ փոքր էին շաաատ հաճախ էին ցուցադրում: Շատ էի սիրում այդ ֆիլմը փոքր ժամանակ, մտածում էի հերոսների փոխարեն ես ոնց ու…

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 3 comments