tree

Բարի լույս ~

 Մեր նոր տունը առնելուց շատ տարբեր բաների վրա էինք ուշադրություն դարձնում` բակ լինի, շենքը լավը լինի, բնակարանի վիչակը և այլն: Բայց մի բան կար որին հեչ մեծ նշանակություն չէի տվել ես, բայց որը համարյա ամեն առավոտ շատ ուրախացնումա... այ էս տեսարանը !!!!!!!!!!!!
  • Current Mood
    awake awake
tree

Ծխող ու ներվայն վարորդների մասին

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տրանսպորտի վարորդին խնդրեցի ծխախոտը հանգցնել: Հանգցրեց իհարկե, բայց դեմքի արտահայտությունը պիտի տեսնեիք... էտ պահին նավսոտ դեմքի արտահայտությամբ սահմանափակվեց:

Իջնլուց մանր չունեի, ստիպված 1000 դրամ փոխանցեցի վարորդին... ու տեղ սկսվեց.. սկզբում քթի տակ էր խոսում, թե ներվերը արդեն չի դիմանում, ոնց որ հատուկ տրանսպորտ նստեն որ փող մանրեն... ու էս կարգի, պլինտուսից ցածր մակարդակ ունեցող մարդու խոսակցություն... 

Չերկարացնեմ, իջնելուց խորհուրդ տվեցի որ բուժվի, տենց ներվերով քաղաքային տրանսպորտի վարորդ չեն աշխատում... 

Դուռը լավ շրխկոցով փակելուց հետո ահագին դեռ սիգնալը ու հայհոյանքի շարունակությունը լսվում էր... 

Զանավես :Ճ

Առավոտյան այս միջադեպից հետո որոշում կայացրեցի 15 րոպե էլ ավելի շուտ տնից դուրս գալ ու հին լավ ժամանակների պես ոտքով գալ աշխատանքի... թե չէ սենց ներվայն մարդկանց հետ առավոտյան շփումը առողջության համար վնասակար կարողա լինի:

Իսկ ավելի գլոբալ, դրա պես հայվանները ամեն օրմարդ են տանում-բերում... ու եթե առանց ծխելու սենց ներվայն են դառնում~~
tree

PACE: Building of a democratic state by the Republic of Mountainous Karabagh

 Doc. 12507
27 January 2011
Building of a democratic state by the Republic of Mountainous Karabagh
Written Declaration No 470
This written declaration commits only the members who have signed it

Azerbaijan declared itself the successor of the Azerbaijani Republic that existed from 1918-1920. But Mountainous Karabagh (Artsakh) was never a part of that state, and it was because of the Kemalist-Bolshevik “deal” that Artsakh had become a part of Soviet Azerbaijan.

In 1991, the people of Karabagh voted “yes” to independence through a referendum that was observed and recognised by numerous international observers. But refusing to accept the Artsakh Armenians’ lawful exercise of their right of self-determination, Azerbaijan launched a large-scale attack which ended with the 1994 ceasefire.

Even though Azerbaijan still violates this ceasefire, Karabagh Armenians continue to peacefully build their democratic state and are guided by international norms and standards, one of the most important of which was the 2006 constitutional referendum. Many international observers, experts and journalists certified this referendum and several subsequent presidential, parliamentary and local elections as democratic, free and fair. Dozens of political parties, media and NGOs function in Artsakh, and its market economy and national legislation meet international standards.

With its objective of building a democratic state, the Mountainous Karabagh Republic is an established state, and deserves international recognition and membership in all international organisations.

Signed (see overleaf)
tree

Էլի Լոռի

 Չէ սրանք Լոռվա մարզից չեն ուզում պոկ գան, տիզի պես կպել են ուզում են ամբողջ արյունը խմեն: Լավ  մարդ սենց ԱՆԿՈՒՇՏ կլինի, չեմ հասկանում:  Մեկ են Խաչիկյանի «Հյուսիսային դարպաս» ծրագիրն էր, զբոսաշրջիկներին պիտի տանեին հանքերը ցույց տային մեկ էլ էս... հիմա էլ «Թռչկան» ջրվեժն էն վաճառել... Էս հո երկիր չի, մի մեծ ՇՈՒԿԱՅԱ, ամեն ինչը իրա գինը ունի մենակ թե առնող լինի....
tree

(no subject)

 Հետաքրքիրա մենակ իմ վրայա տենց ազդում, երբ մարդիկ ասում են "այ էս ել արեցին, հիմա հաստատ ավելի շատ արտագաղթ կլինի" ... Ինչի՞ ենք մենք մեր Նախագահի/Կառավարության ամեն արածի մեջ հարմար առիթ գտնում երկրից գնալու մասին մտածելու համար: Ինչի ոչ ոք չի մտածում որ ընդհակառակը պետքա պայքարել, որ մեր երկիրը երկիր դառնա .. ինչի՞ ենք մենք ազգովի միշտ հեշտ լուծումներ ման գալիս 
tree

Նորաձևության ցուցադրություն Անիի ավերակների մոտ

 Մեկ մեկ Ֆեյսբուքը ահավոր վատ տրամադրության պատճառ կարողա դառնա... ինչպես ասում են ignorance is bliss ....Ցինիզմի վերջ... Elle Turkey-ի համար կատարված ֆոտսեսսիա Անիի ավերակների մոտ.. ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ 



tree

Free Willy - Armenia

 Հիշու՞մ եք Free Willy ֆիլմը, երբ փոքր էին շաաատ հաճախ էին ցուցադրում:  Շատ էի սիրում այդ ֆիլմը փոքր ժամանակ, մտածում էի հերոսների փոխարեն ես ոնց ու ինչ կանեի... բայց դե Հայաստանում ԿԵՏ/ԴԵԼՖԻՆ որտեղի՞՞՞՞ց:  Բայց արի ու տես... Հայաստան երկրում հայտնվեցին դելֆիններ.... երկար բարակ չեմ ուզում գրեմ ինչ եմ մտածում այն մարդկանց մասին, որոնք այդպիսի տանջանքների են դատապարում այս կենդանիներին:  Չգիտես ինչու, մենք մտածում ենք որ երկիր մոլորակը մեր` մարդկանց համար է և ամեն ինչ պետք է պտտվի մեր շուրջ, կենդանիների մի մասը պետք է ծառայի մեզ` սնունդ ապահովելու համար, մնացած մասն էլ զվարճանքի համար են:  Չգիտես ինչու չենք մտածում որ ՄԵՆՔ այս մոլորակի ընդամենը մի մասն ենք և կենդանիները նույն իրավունքը ունեն  ազատ տեղափոխվելու ու ապրելու.... մենք բոլորս բնության մասն ենք, ոչ ավել ու ոչ պակաս:

Պարզապես մտածեք հետևյալի մասին:

Դելֆինարիումների կապույտ ջուրը որտեղից  է գալիս, գիտե՞ք:  Գիտե՞ք որ քլոր են լցնում, իսկ քլորից դելֆինները կուրանում են: Պատկերացրեցի՞ք:

Դելֆինները ազատություն սիրող կենդանիներ են, մեծ տարածություններում ապրող ու իրանց ամբողջ "մեխանիզմը" համապատասխանում է էտ տարածություններում ապրելու համար:  Իրանց "ներքին ռադառը" էտ փակ տարածությունում պատկերացնու՞մ էք ինչա՞ անում դելֆիններին:  Պարզապես խելագարվում են իրանք...

Ամսի 24-ին դելֆինատանջարանի բացումն ա, քաղաքի ամեն անկյունում պլակատներ են փակցվում, թռուցիկներ բաժանվում:  Ճղեք ու պոկեք այդ պլակատները, թող տանջարանի բացումը տոն չդառնա:

Միացե'ք ամսի 24-ին կայանալիք ցույցին, անտարբեր մի եղեք... 


ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԴԵԼՖԻՆՆԵՐԻՆ !!!
tree

2011թ.-ի սոցիալական բյուջեն


Կենսաթոշակների ավելացում նախատեսվո՞ւմ է։ Ո՜չ։ Ընտանեկան նպաստների՞։ Ոչ, փոխարենը նպաստառու ընտանիքների թիվը 2010-ի համեմատ նախատեսվում է կրճատել 500-ով։ Աշխատավարձե՞րը։ Կբարձրացվեն դատավորների և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձերը։ Այսինքն դրանք արդեն բարձրացվել են օրենքներով, իսկ բյուջեում նախատեսվել են համապատասխան ծախսերը։ Դատավորները և ՄԻ պաշտպանը մեր երկրի պետբյուջեից ամենաբարձր աշխատավարձ ստացողները կլինեն՝ նրանց աշխատավարձի չափը տասնապատիկ մեծ է քաղծառայության առաջատար մասնագետի աշխատավարձի չափից։ «Քաղծառայության (պետական, դատական) աշխատակիցների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում»՝ ազդարարում է 2011-ի բյուջեի ուղերձը։

 Գիտե՞ք, թե մեր աղքատ երկրի բյուջեի վտիտ ուսերին քանի ծառայողական մեքենայի ծախս է նստած՝ 1053։ Մեկ մեքենայի պահպանման տարեկան ծախսը հաշվարկվել է մեկ միլիոն երկու հարյու հազար դրամի չափով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

tree

Հայաստանի Հանրապետության մասին


Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Այ այսպիսի խոսքեր ունենք գրված Սահմանադրությունում... դե հա մենակ սրանք չեն, լիքը այլ կայֆ բաներ էլ կան գրված օրինակ որ մեկ անձի կողմից իշխանությունը յուրացնելը հանցագործություն է...

Միևնույն ժամանակ ՀՀ-ում տեղի են ունենում սենց հետաքրքիր բաներ

«ՀՀ կառավարությունը որոշել է 50 միլիոն դրամով ավելացնել 2010թ. պետբյուջեով նախատեսված պաշտոնատար անձանց գործուղումների փողը: Եվ 119 միլիոն դրամ հատկացնել պետական կառավարման մարմինների ծառայական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար»: 

Ու մեկ էլ մեր Նախագահը ստորագրում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը որով հղիության նպաստի կրճատում է տեղի ունենալու:  Այս ամեն ինչը հիմնավորվում է խարդախության դեմ պայքարով բայց չգիտես ինչու տուժում են կանայք:

Երկար բարակ չեմ ուզում գրեմ, ամեն ինչ պարզից էլ պարզ է:  Այն որ երեկ հղի կանայք(որոնք պիտի տանը նստաց լինեին հանգիստ իրանց համար ու մտածեին ապագա բալիկների մասին) ստիպված են եղել դուրս գալ փողոց իրենց բողոքը արտահայտելու համար արդեն ինքնին խոսում է նրա մասին, թե ինչքանով է գնահատվում մարդը այս երկրում: 

Երեկ շատ ուրախ էի տեսնել, որ այդքան մարդ այքան կարճ ժամանակում մոբիլիզացվեց: (Ֆեյսբուքի ջանը սաղ լինի :Ճ).  Միևնուն ժամանակ շատ եմ ցավում, որ բոլոր այն կանայք ովքեր արդեն երեխա են ունեցել ու կարող է նոր երեխայի մասին չեն մտածում ներկա չէին (Իհարկե ընդհանրացնում եմ, մի նեղացեք):  Ինչպես շատ ու շաատ այլ հարցերում ոտքի կանգնեցին միայն այն մարդիկ որոնց անմիջականորեն է 'խփում' այս օրենքը ու ոչ մի սոլիդարություն... ե՞րբ ենք մենք հասկանալու, որ մենք ՄԵԿ հասարակություն ենք, ՄԵԿ երկրի քաղաքացիներ ենք... ու այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ԲՈԼՈՐԻՍ խնդիրն է...